Մարդ եմ ես ու մարդ ես դու
Կամ ստվեր ենք ընդամենը
Չկամ ես բայց կաս դու չկանչես էլ
Ես ստվեր եմ ընդամենը քո կյանքում
Չի հերիքում ինձ թթվածինը
Չկամ ես բայց ինձ պետք ա քո դեմ վակցինա
Թե զգում ես ներկայությունս պատկերի ինձ
Ահա քեզ վրձինը
Ավելացել ա մի քանի կապտուկ
Հոգուդ փափուկ ոնց որ լինի արած հատուկ
Ու տաք արդուկը հիմա դնեն սրտիդ միգուցե
Ցավերդ բացի քեզանից ոչ մեկ թող չհամարձակվի հումծել չէ
Ուղեղ հակամարտություն
Միևնույն ա վերջում մեկը պետք ա կրի պարտություն
Ու կապ չունի հիմա որ մեջդ մլավում ա առյուծը
Հիշի դու ունակ ես քանդել ամենաբարդ հանգույցը
Ձայնս թող ներխուժի ականջդ
Լսի աշխարհիս կանչը
Քերի ուղեղիդ ծեփված գաջը
Պետք չի մարդկանց իրար հետ համեմատել
Ու գիտես շատ հեշտ ա մարդկանց մի սխալից ատել
Ցանկացած վերք պետք ա փաթաթել ու մշակել
Որպեսզի անտեղի արյունը չվարակել ու
Երբ չորանա վերքդ չթողնես որ ոչ մեկ պոկի
Ամուր պահի էն ինչը թանկ ա միտք ու հոգի
Սովորի զգալ ընդամենը
Սովորի հա էդ անտերը
Սովորի
Սովորի հա էդ անտերը
Սովորի զգալ ընդամենը
Սովորի, խնդրում եմ քեզ