Կուզես կրակ դառնամ
Աչքերիդ մեջ հոգնած
Քո աչքերում վառեմ
Մի նոր գարուն, մի նոր գարուն
Ու հմայվեմ կրկին
Ու խենթանամ հանկարծ
Ու մոլորվեմ անհույս
Քո աչքերում, քո աչքերում
Ու մոլորվեմ
Քո աչքերում
Ու մոլորվեմ
Կուզես դառնամ կաթիլ
Ցամաք քո շրթունքին
Ու դողդողամ հուզված
Տաք հպումից, տաք հպումից
Խելագարվեմ հանկարծ
Վեր բարձրանամ
Ու ցած թափվեմ շուրթիդ
Նորից, նորից, նորից
Կուզես, կուզես կրակ դառնամ
Կուզես, կուզես դառնամ կաթիլ
Կուզես, կուզես կրակ դառնամ
Կուզես, կուզես դառնամ կաթիլ