Միշտ լռությունը նշան ա ցավի,
Բայց դու տենց արագ մի հարմարվի,
Հնարավոր ա քեզ ազդանշան ա տալի,
Արդեն մի քանի մտավոր տարի,
Էն ինչը թանկ ա չվաճառես էժան,
Պատճառներով մարդիկ իրար մերժած,
Քեզ ցավ պատճառելով դժվար էլ
Կասես էլի գժվար Էմ.
Մտքում գծումա ճիշտ ուղի,
Մենակ թե պահը բաց չթողնի
Կպած նորից սխալ հողին,
Դժվար ամուր արմատ թողի
Անհնար ա քեզ փոխես, գիտեմ
Անհարմար ա քեզ տողն էս, ինձ էլ,
Անարդար ա, չեմ ուզում զիջել,
Անիմաստ ա, չեմ ուզում վիճել
Ինձ լուսինը բարևում ա վերևից,
Սաղ են իրա հետ տենց մոտիկ երևի,
Արկղերում ենք խիտ, անշունչ բետոններից,
Չենք մտածում մեր հետոներից
Գնա,
Մնա ինձ հետ
Մեզ թվում ա, որ ժամանակն անսահմանափակ ա, որ անմահ ենք,
Մեզ շարժում ա նպատակը,
Անգամ եթե չափից շատ հպարտ ենք,
Մեզ ասել են, որ անպարտ ենք,
Բայց մենք չենք կարում հանդարտվենք,
Նույն կետում եսերը երբ հատվեն իրար նորից կփաթաթվենք
Ձկներ ենք, կարթն ընկած կոկորդը,
Պատճառն անմեղ մի փոքր որդը,
Դուրսը լույս, մտքումդ անձրև ա հորդ,
Իսկ էդ հակասությունը քեզ խորթ ա
Քեզ պետք չի էլ դասեր տալ,
Ինձ պետք չի, որ հարցեր տաս,
Սերը համտեսենք ու զգանք, որ
Իրար անտեսել ենք, պետք ա գնանք