Սև աչքերիցդ նավթ ա կաթում,
Սաղ քնած են դու արթուն
Սփռել ես սենյակովդ մեկ
Գունավոր անդունդը քո
Դուրս թողել մյուս մարդուն
Սիրտդ փակ, շուրթերդ տաք ու կրծոտած
Կռվում են միշտ մատներդ
Սերդ անպետք ա քեզ ու բորբոսնած
Որդնած դեղին վարդերդ
Լեզուդ ճկուն ու փշոտ
Սպանում ա գլխացավը
Հրացանը ճակատիդ ու վերջ
Չկա, չունեմ քո դեմ ցավազրկող
Մնանք միս ու ոսկոր
Վերջին լիալուսնից հետո
Փոշի ու հող
Փոշի ու հող
Փոշի ու հող, մեզնից մնաց