Խաղաղության մեջ ամենքիս
Ճակատագրերն են տարբերվող
Բայց հայրենիք պաշտպանելիս
Դառնում ենք մի երկինք ու հող
Անփորձ, անվախ հոգիներից
Հավաքվեցինք բանակ դարձանք
Մեր անցյալի հերոսներից
ժառանգեցինք մի երազանք
Երկիրը սեր է, հողը կյանք
Թե կռվից չգամ
Ու քո համբույրը չզգամ
Արցունքներդ լի
Թող հաղթանակը սրբի
Կներես դու ինձ մամ քո որդուն
Ես խաղաղ երկնքով կգամ տուն
Թող գրկի քեզ ընկերս հիմա
Իմ կողմից թող ասի քեզ իմ մամ
Հին օրերից մինչև ներկա
Հիշողության կամուրջը կա
Փոխված դեմքեր սերունդ մի նոր
Որ իր կռիվն ունի այսօր
Կա սեր ու կյանք որի համար
Պիտի պայքար լինի համառ
Ձեռքեր որ նոր են զենք բռնել
Ուժ կունենան ծաղիկ տանեն
Մահվան դեմ կյանքն է առավել
Թե կռվից չգամ
Ու քո համբույրը չզգամ
Արցունքներդ լի
Թող հաղթանակը սրբի
Կներես դու ինձ մամ քո որդուն
Ես խաղաղ երկնքով կգամ տուն
Թող գրկի քեզ ընկերս հիմա
Իմ կողմից թող ասի քեզ իմ մամ
Ես կռվից կգամ
Ու քո համբույրը կզգամ
Արցունքներդ լի
Թող հաղթանակը սրբի
Հավատա դու ինձ մամ քո որդուն
Ես խաղաղ երկնքով կգամ տուն
Պահապան աղոթքի, քո շնորհիվ
Ես անցա ողջ մի կյանք
Կռիվ