Оберіть трек для відтворення
Սասնա գեղէն երկու հարս
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե
Լե, լե, լե մայրո
Մտել են գետ, կը լողեն
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ
Խորոտիկ մայրո:
Ելել են ափ, կը դողեն
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե
Լե, լե, լե մայրո
Քանց նռան հատ կը շողեն
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ
Խորոտիկ մայրո:
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե
Լե, լե, լե մայրո
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ
Խորոտիկ մայրո:
Աղջի, քու անուն Շուշան
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե
Լե, լե, լե մայրո
Դեյրա ունիս խշխշան
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ
Խորոտիկ մայրո:
Աղջի, արի՝ բան ասեմ
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե
Լե, լե, լե մայրո
Մազերըդ մանրիկ հյուսեմ
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ
Խորոտիկ մայրո:
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե
Լե, լե, լե մայրո
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ
Խորոտիկ մայրո:
Աղջի, գինուց անուշ իս
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե
Լե, լե, լե մայրո
Հա՛մ խընկենի, հա՛մ նուշ իս
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ
Խորոտիկ մայրո:
Աղջի, քեզի բերի նուռ
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե
Լե, լե, լե մայրո
Բարով գնանք ժամու դուռ
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ
Խորոտիկ մայրո: